Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ամասիան չլսեց նրան, որովհետև Տերը որոշել էր նրան մատնել Հովասի ձեռքն այն բանի համար, որ հարել էր եդովմացիների աստվածներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվեն թշնամու ձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։


Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։


Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։


Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։


Դու ահա կոտորեցիր եդովմացիներին, և քո սիրտը լցվել է սնապարծությամբ։ Այսուհետև տա՛նդ նստիր, ինչո՞ւ ես չարիք գրգռում, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ նաև Հուդայի երկիրը»։


Իսրայելի արքա Հովասը պատերազմի ելավ. նա ու Հուդայի արքա Ամասիան միմյանց հանդիպեցին Հուդային պատկանող Բեթսամյուսում։


Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ