Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը Դավթին ասաց. «Հարձակվի՛ր, քանի որ անպայման քո ձեռքն եմ մատնելու այլազգիներին»։
Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերն ասաց. «Մի՛ հարձակվիր նրանց վրա, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դեպի Լացի անտառը։
Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։
Իսրայելի արքան հավաքեց Իսրայելի մարգարեներին՝ չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամովթ քաղաքի դեմ պատերազմի գնա՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Աստված այն արքայի ձեռքը կմատնի»։
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան հարձակվեց մեզ վրա. գուցե Տերն իր բոլոր հրաշքների համաձայն մի բան անի մեզ համար և նրան վանի մեզնից»։
«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի տան ծերերի հետ ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինձ մոտ հարցում անելո՞ւ եք գալիս. կենդանի եմ ես, որ ձեզ պատասխան չեմ տալու”,- ասում է Ամենակալ Տերը։