Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Այդ օրը պատերազմը սաստկացավ, և Իսրայելի արքան մինչև երեկո մնաց իր մարտակառքի վրա՝ ասորիների դիմաց, և արեգակի մայր մտնելու ժամանակ մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:34
8 Խաչաձեւ Հղումներ  

Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։


Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ վեր կենա ու հարձակվի Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա”։ Մեկն այսպես խոսեց, մյուսը՝ այնպես։


Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։


Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը և լանջապանակի միջով խոցեց Իսրայելի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը հե՛տ դարձրու և ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետև վիրավոր եմ»։


Հուդայի արքա Հովսափատը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։


Չարիքները հալածում են մեղավորներին, իսկ բարիքները պիտի հասնեն արդարներին։


Մահապարտին երաշխավորողը փախստական է դառնում և չի դադարում։


Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ