Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Ահա Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում. Տերը քեզ համար վատ բան է գուշակել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:22
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե մի մարգարե խաբի և ինչ-որ բան խոսի, թե իբր ես՝ Տերս եմ այդ մարգարեին մոլորեցրել, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու և նրան Իսրայելի իմ ժողովրդի միջից ոչնչացնելու եմ։


Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։


Նրանի՛ց են գալիս ուժն ու զորությունը, Նրա՛նն են հանճարն ու իմաստությունը։


Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում, որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները, ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու, քանի որ ժամանակը չար է»։


Արդ, խոսի՛ր Հուդայի տղամարդկանց ու Երուսաղեմի բնակիչների հետ և կասես նրանց. “Այսպես է ասում Տերը. ահավասիկ ձեր դեմ ես չարիքներ կնյութեմ, ձեր մասին խորհուրդներ կխորհեմ. ամեն ոք թող դառնա իր չար ընթացքից. ուղղե՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Իսրայելի արքա Հովասը, Հուդայի արքա Ամասիայի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. “Քո դստերն իմ որդուն կնությա՛ն տուր”։ Բայց ահա անցան Լիբանանի անապատի գազանները և կոխոտեցին փուշը։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակություն չի անի, այլ չար»։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև նա ինձ համար լավ բան չի մարգարեանում, և նրա բոլոր օրերը չարությամբ են լցված։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հովսափատն ասաց. «Թող արքան այդպես չխոսի»։


Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։


Նա ասաց. “Ես կգնամ ու սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ և այդպե՛ս արա”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ