Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Բոլոր մարգարեները նույնն էին մարգարեանում՝ ասելով. «Հարձակվի՛ր Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա, հաջողություն կունենաս, և Տերն այն արքայի ձեռքը կհանձնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Քանանի որդի Սեդեկիան, որ երկաթե եղջյուրներ էր պատրաստել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև բնաջնջես նրանց”»։


Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, խոսեց նրա հետ և ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարին գուշակեցին արքայի համար. դու էլ նրանց ասածի պես մի բա՛ն ասա, լավ բա՛ն գուշակիր»։


Իսրայելի արքան հավաքեց Իսրայելի մարգարեներին՝ չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամովթ քաղաքի դեմ պատերազմի գնա՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Աստված այն արքայի ձեռքը կմատնի»։


Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։


Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։


Եվ բռնվեցին գազանն ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ հրաշքներ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել նրա արձանին։ Եվ նրանց երկուսին էլ ողջ-ողջ գցեցին ծծմբով այրվող կրակե լճի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ