Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հորը մեծ ողորմածություն ես արել և ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հորը՝ Դավթին, և ինձ թագավոր դարձրիր նրա տեղը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։


Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։


Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին ու հաջողությունների հասավ, և նրան հնազանդվեց ամբողջ Իսրայելը։


Նա թագավորի փրկությունն ապահովում է և ողորմություն է անում իր օծյալին՝ Դավթին, ու նրա սերնդին մինչև հավիտյան»։


Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։


Եկավ Դավիթ արքան ու նստելով Տիրոջ առջև՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր, Աստվա՛ծ, և կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր հավիտյան։


Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ