12 Դուք մեր պատճառով չեք նեղվում, այլ դուք ձեր սրտերում եք նեղվում։
12 Մենք ձեզ նեղություն չենք տվել, սակայն դուք նեղվում եք ձեր սրտերում։
Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում, որովհետև ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք և ոչ ոքի չզրկեցինք։
Ով ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ Հոգին, թե սա կլինի նրա ընթացքը, ճիշտ չեն նրա խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնացել իմ առջևից։
Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։
Աստված է իմ վկան, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։
քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Իր տակ գտնվող անդունդներից ազատեց քեզ ու առաջդ ճոխությամբ լի սեղան դրեց։
Լավ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ։ Սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
որպեսզի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, ապա չհոգնես։
Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն»։
Ամեն ինչի մեջ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք,