Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր էլ նույն քողը մնում է, երբ կարդում են Հին Կտակարանը, և չի վերանում, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 3:14
34 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։


Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի,


Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։


Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։


Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետերը նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդին ասելու մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։


Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ հավատում է ինձ, խավարում չմնա։


«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան, որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։


Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։


Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։


Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.


Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը»։


«Մարդո՛ւ որդի, դու բնակվում ես նրանց անօրենությունների մեջ, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնող ժողովուրդ են։


«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։


Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։


Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու


Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։


Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։


Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։


և ընկղմվեն այս լեռան մեջ։ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։


քանի որ Մովսեսը, առաջին սերունդներից սկսած, յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի, և ամեն շաբաթ օր ժողովարանում ընթերցվում է»։


Եվ մինչև այսօր, երբ Մովսեսի գրքերն են կարդում, նույն վարագույրը մնում է նրանց սրտերի վրա։


Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ