Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Բայց ես ինքս որոշեցի չգալ ձեզ մոտ, որպեսզի ևս մեկ անգամ չտրտմեցնեմ ձեզ.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Բայց ես իմ մեջ այս որոշեցի, որ դարձյալ չգամ ձեզ մոտ՝ ձեզ չտրտմեցնելու։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 2:1
13 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։


Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։


Իսկապես, մեծ վշտի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ո՛չ որպեսզի տրտմեք, այլ իմանաք իմ անսահման սերը, որն ունեմ ձեր հանդեպ։


Արդ, ինչպե՞ս եք ուզում, գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով և հեզության, արդարության ու խոնարհության հոգով։


Երբ քեզ մոտ ուղարկեմ Արտեմասին կամ Տյուքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մոտ՝ Նիկոպոլիս, որովհետև մտադիր եմ այնտեղ ձմեռել։


Ես թեպետ մարմնով հեռու եմ, բայց հոգով՝ մոտ, արդեն իսկ, ասես մոտ լինելով, դատավճիռս կայացրի նրա դեմ, ով այդպիսի բան կատարեց։


որովհետև չմտադրվեցի ձեր մեջ գիտենալ այլ բան, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսին և նույն խաչվածին։


Եվ երբ Պողոսի ու Բառնաբասի և նրանց միջև շատ հակառակություն ու վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան՝ առաքյալների և երեցների մոտ։


Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին, յուրաքանչյուրն ըստ իր կարողության, նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար,


Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ հետը տանել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ