Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։
Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։
Հիսուսը տաճարում աղաղակեց. ուսուցանում էր և ասում. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք՝ որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չեք ճանաչում։