Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Դրանից հետո Դավիթը, իմանալով այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Տիրոջ առաջ հավիտյան անպարտ ենք Ների որդի Աբենների արյան համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:28
10 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։


Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք»։


«Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։


Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։


Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։


Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։


Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Թող Հովաբի և նրա հոր ամբողջ տան վրա ընկնի մեղքը, և Հովաբի տնից անպակաս լինեն սերմնածորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահ լինողը»։


Տերը Սավուղի տան թափած ամբողջ արյունը քո դեմ դարձրեց, քանի որ նրա փոխարեն դու թագավորեցիր։ Տերը քո թագավորությունը հանձնեց քո որդի Աբեսաղոմի ձեռքը։ Նա քեզ է վերադարձնում քո չարիքը, քանի որ դու արյունարբու ես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ