Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ցորենը հնձելու օրերն էին։ Եվ Տերն Իսրայելին մահ ուղարկեց առավոտից մինչև ճաշի ժամ։ Մահ սկսվեց ժողովրդի մեջ. Դանից մինչև Բերսաբեե յոթանասուն հազար մարդ մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելի վրա՝ առավոտից մինչև որոշված ժամանակը, և Դանից մինչև Բերսաբեե ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը մահ սփռեց Իսրայելում, և իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։


Շարուհիի որդի Հովաբն սկսեց հաշվառման ենթարկել ժողովրդին, սակայն չավարտեց։ Այդ պատճառով Տերը բարկացավ Իսրայելի վրա, և նրանց թիվը չարձանագրվեց Դավիթ արքայի ժամանակագրության մեջ։


Եվ ահա տեսա դեղնավուն մի ձի, որի վրայի հեծյալի անունն էր Մահ, իսկ Դժոխքն էլ հետևում էր նրան։ Եվ նրան իշխանություն տրվեց՝ աշխարհի մեկ չորրորդ մասի վրա կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։


Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։


Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։


Երկրորդ ամսվա դասի գլխավորն Աքոթի որդի Դովդային էր, իսկ Մագալավոթն առաջնորդն էր. նրա դասի մեջ կային քսանչորս հազար զորավոր մարդիկ։


Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։


Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռավ։


Արքան իր մոտ գտնվող զորքի հրամանատար Հովաբին ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, ժողովրդի հաշվառո՛ւմ կատարիր, որ գիտենամ նրանց թիվը»։


«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ