Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։
Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մոտ՝ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայելը, Կարեի որդիներ Հովնանն ու Հովնաթանը, Թանաթեմի որդի Սարեան, Նետոփատի որդի Ովփերի որդիներն ու Մաքաթիի որդի Հեզոնիան։