Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Դավիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դեմ եք ելնում։ Այսօր Իսրայելից ոչ ոք չի մեռնելու։ Մի՞թե ես չգիտեմ, որ այսօր ես եմ թագավորում Իսրայելի վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Թագավորն ասաց Սեմեիին. «Չպիտի մեռնես»։ Եվ թագավորը երդվեց նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:23
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։


Այն օրը, որ ելնես և Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛վ իմացիր, որ կմեռնես, և քո արյունը քո գլխին կլինի»։ Արքան այդ օրը երդվել տվեց նրան։


Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։


Դավիթը նրան ասաց. «Ինձ այդ ելուզակների մոտ կառաջնորդե՞ս»։ Եգիպտացին նրան ասաց. «Երդվի՛ր, որ ինձ չես սպանի, չես հանձնի իմ տիրոջ ձեռքը, և քեզ ելուզակների մոտ կառաջնորդեմ»։ Նա երդվեց նրան։


Սավուղը նրան Տիրոջ անունով երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»։


Եվ արքան ասաց Սեմեիին. «Դու պիտի չմեռնես»։ Եվ արքան երդվեց նրան։


Սամուելն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանվելու, որովհետև Տերն այսօր փրկություն պարգևեց Իսրայելին»։


Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ