Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ11 Աբեսաղոմը, որին մեզ թագավոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չեք խոսում արքային հետ դարձնելու մասին»։ Ողջ Իսրայելի ասած այդ խոսքերը հասան արքային, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ11 Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ և ասաց. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասացե՛ք. “Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն ետ բերելու մեջ”, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև իր տունը։ Տես գլուխը |
Արքան Հովիդայեի որդի Բանեային նրա փոխարեն զորավար կարգեց, թագավորությունը փոխադրեց Երուսաղեմ և Սադովկ քահանային Աբիաթարի փոխարեն քահանա կարգեց Տիրոջ առաջ։ 35ա Տերը Սողոմոնին տվեց խելք ու մեծ իմաստնություն և սրտի լայնություն՝ ծովեզրի ավազի նման։ 35բ Սողոմոնն ավելի իմաստուն դարձավ, քան իր նախնիների բոլոր որդիները և եգիպտացի իմաստունները։ 35գ Նա կին առավ փարավոնի դստերը և նախքան իր պալատը կառուցելը նրան բերեց Դավթի քաղաքը։ Նա նախ յոթ տարի կառուցեց և ավարտեց Տիրոջ տունն ու Երուսաղեմի շուրջանակի պարիսպը։ 35դ Սողոմոն արքան ուներ յոթանասուն հազար բեռնակիր և ութսուն հազար քարհատ լեռներում։ 35ե Սողոմոնը շինեց ձուլածո ավազանը, մույթերը, մեծամեծ ավազանները և սյուները, բակի աղբյուրն ու պղնձե ավազանը։ 35զ Նա շինեց միջնաբերդը և Դավթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից հետո փարավոնի դուստրը ելավ Դավթի քաղաքից և եկավ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Ապա շինեց միջնաբերդը։ 35է Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզ և խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջև։ Նա ավարտեց տան կառուցումը։ 35ը Անձինք, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը և հսկում աշխատող մարդկանց, երեք հազար վեց հարյուր հոգի էին։ 35թ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը և Բալաաթը, 35ժ բայց Տիրոջ տունը և Երուսաղեմի շուրջանակի պարիսպը շինելուց հետո կառուցեց այդ քաղաքները։ 35ժա Դավիթը կենդանի եղած ժամանակ պատվիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ հետ է քեբրոնցի Հեմինի որդի Գերիի որդի Սեմեին։ 35ժբ Նա ծանր անեծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի դեպի իմ բանակը։ 35ժգ Սա Հորդանան գետի ափին ընդառաջ եկավ ինձ, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան՝ “Քեզ սրով չեմ սպանի”։ 35ժդ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ի՛նչ պետք է անես նրան՝ նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։