Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ թագավորն ասաց Քուսիին. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Քուսին ասաց. «Թող այդ պատանու նման դառնան իմ տեր թագավորի թշնամիները և բոլոր նրանք, որ քո դեմ են ելնում չարիքի համար»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:32
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց Քուսիին. «Գնա հայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տվեց Հովաբին ու դուրս եկավ։


Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքա, երբ քո ծառա Հովաբն ինձ՝ քո ծառային, ուղարկում էր, ես միայն մեծ բազմություն տեսա։ Ես չիմացա, թե ի՛նչ կար այնտեղ»։


Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։


Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ