Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր ավետիս կտանես։ Այսօր պետք չէ ավետիս տանել, քանի որ արքայի որդին մեռավ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիք տանելու մարդ չես, մի ուրիշ օր ավետիք կտանես. այսօր պետք չէ, որ ավետիք տանես, որովհետև թագավորի որդին մեռավ»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքա, երբ քո ծառա Հովաբն ինձ՝ քո ծառային, ուղարկում էր, ես միայն մեծ բազմություն տեսա։ Ես չիմացա, թե ի՛նչ կար այնտեղ»։


Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։


Արքան պատվեր տվեց Հովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք իմ պատանյակ Աբեսաղոմին»։ Եվ ամբողջ զորքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զորավարներին պատվեր էր տալիս։


Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, ավետիս տանեմ արքային, քանզի Տերն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից»։


Նա ասաց Քուսիին. «Գնա հայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տվեց Հովաբին ու դուրս եկավ։


Արքան խռովվեց, բարձրացավ դարպասի վերնատունը և ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, երանի՜ ես մեռնեի քո փոխարեն, ես մեռնեի քո փոխարեն։ Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, որդյա՜կ իմ Աբեսաղոմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ