Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրա, արքա՛, և իմ տան վրա լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:9
10 Խաչաձեւ Հղումներ  

և նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր, բայց թող քո աղախինը խոսի քեզ հետ, և դու լսի՛ր քո աղախնի խոսքերը։


Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։


Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի»։


Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։


Սակայն նրա մայրը նրան ասաց. «Թող ինձ վրա գա այդ անեծքը, որդյա՛կ, միայն թե լսի՛ր ինձ. գնա՛ և բե՛ր»։


Ես նրա համար երաշխավորում եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։


Արքան ասաց. «Ողջությամբ գնա՛ քո տունը, և ես կկարգադրեմ քո հարցը»։


Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խոսելու։ Նրան ինձ մո՛տ բեր, և նա այլևս քեզ չի մոտենա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ