Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Արքան պատասխանեց և ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ Կինն ասաց. «Ասա՛, տե՛ր իմ արքա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Թագավորը պատասխանեց և ասաց այդ կնոջը. «Ինձնից ոչ մի բան մի՛ թաքցրու, ինչ հարցնեմ քեզ»։ Եվ կինն ասաց. «Թող իմ տեր թագավորը հարցնի»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:18
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։


Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


Սեդեկիա արքան մարդ ուղարկեց և մարգարեին կանչեց իր մոտ՝ Ասսալիսայի կացարանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի մեջ։ Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թե ինձնից բան պահես»։


Իսկ եթե իշխանները լսեն, որ խոսեցի քեզ հետ, և գան քեզ մոտ ու ասեն. “Պատմի՛ր մեզ՝ ի՛նչ խոսեցիր արքայի հետ, մեզնից մի՛ թաքցրու, մենք քեզ չենք սպանի” կամ թե՝ “Արքան քեզ ի՞նչ ասաց”,-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ