Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ամովնը պառկեց ու հիվանդ ձևացավ։ Արքան եկավ նրան տեսնելու։ Ամովնն ասաց արքային. «Թող իմ քույր Թամարը գա ինձ մոտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:6
4 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը շտապեց դեպի վրանը՝ Սառայի մոտ, և նրան ասաց. «Շտապի՛ր, երեք գրիվ նաշի՛հ հունցիր ու նկանա՛կ պատրաստիր»։


Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիվա՛նդ ձևացիր, ու երբ հայրդ գա քեզ տեսնելու, կասես նրան. “Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խավիծ տա, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։


Դավիթը մարդ ուղարկեց Թամարի մոտ, և ասաց. «Գնա՛ քո եղբայր Ամովնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։


Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ