Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիվա՛նդ ձևացիր, ու երբ հայրդ գա քեզ տեսնելու, կասես նրան. “Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խավիծ տա, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց Ամովնին. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր հյուծվում, ո՜վ արքայորդի, և ինձ չես պատմում»։ Ամովնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։


Ամովնը պառկեց ու հիվանդ ձևացավ։ Արքան եկավ նրան տեսնելու։ Ամովնն ասաց արքային. «Թող իմ քույր Թամարը գա ինձ մոտ, իմ աչքի առաջ ուտելու համար բլիթներ պատրաստի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։


Աքիտոփելն Աբեսաղոմին ասաց. «Մտի՛ր քո հոր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, և ամբողջ Իսրայելը թող իմանա, որ խայտառակել ես հորդ, և բոլոր քեզ հետ եղողները կքաջալերվեն»։


Հոր խրատը չպահող որդին չար մտքեր է խորհում։


Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ