Եվ Աբեսաղոմը փախավ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ մի խումբ մարդիկ են գալիս լեռան լանջի զառիվայր ճանապարհով։ Նա եկավ ու պատմեց արքային՝ ասելով. «Որոնիմի ճանապարհին՝ լեռան լանջին, մարդկանց տեսա»։
Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թե արքայի՞ բերանից ելավ այն վնասաբեր խոսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացվածին,
Աբեսաղոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ էի ուղարկել, թե՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մոտ՝ ասելու համար, թե ես ինչո՞ւ եկա Գեսուրից, քանի որ ավելի լավ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թե արքայի երեսը չտեսնեի։ Եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։