Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Այդ հարուստ մարդու մոտ մի անցորդ եկավ։ Հարուստը չուզեց իր հոտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հյուրասիրի իր մոտ եկած անցորդին, վերցրեց աղքատի գառնուկը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որ կերակուր պատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:4
6 Խաչաձեւ Հղումներ  

իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ձեռք էր բերել, խնամում ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. կարծես նրա դուստրն էր։


Դավիթը խիստ բարկանացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը. այդ բանն անող մարդն արժանի է մահվան։


Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։


Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսավ ուղևոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ