Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ30 Նա նրանց թագավոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ ոսկի էր և զարդարված էր թանկարժեք քարերով։ Դավիթն այն իր գլխին դրեց։ Նա քաղաքից խիստ շատ ավար տարավ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ30 Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։ Տես գլուխը |