Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Դավիթը, գետնից վեր կացավ, լվացվեց ու օծվեց, փոխեց իր զգեստները, մտավ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տուն մտավ, ուզեց հաց ուտել։ Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:20
20 Խաչաձեւ Հղումներ  

Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.


Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։


Այլ դու երբ ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը,


Թո՛ղ հագուստներդ միշտ սպիտակ լինեն, և օծման յուղը չպակասի գլխիցդ։


Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։


Դավիթ արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, Տե՛ր, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։


Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ, Եվ օրենքներդ՝ իմ ներսում։


Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ վրանի մեջ, որ Դավիթը դրա համար էր կանգնեցրել։


Դու յուղով գլուխս չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց։


Դավիթը տեսավ, որ ծառաները փսփսում են, հասկացավ, որ մանուկը մահացել է, և ասաց ծառաներին. «Մի՞թե մանուկը մեռավ»։ Նրանք ասացին՝ «Մեռավ»։


Ծառաները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջվում, իսկ երբ մանուկը մեռավ, վեր կացար, կերար ու խմեցիր»։


Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։


Եվ արքան ասաց Սեմեիին. «Դու պիտի չմեռնես»։ Եվ արքան երդվեց նրան։


Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։


Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, չափազանց մեծ ես դու. Գովասանք և մեծ վայելչություն հագար,


Լեռները կբարձրանան և դաշտերը կիջնեն, Այնտեղ, որտեղ հաստատեցիր նրանց։


Իմաստուն մի՛ եղիր դու քո աչքին, այլ երկյուղի՛ր Տիրոջից և խոտորի՛ր ամեն չարից։


Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հե՛տ եղիր, և կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։


Սամուելը Սավուղի հետ վերադարձավ, և Սավուղը Տիրոջը երկրպագություն արեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ