իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ձեռք էր բերել, խնամում ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. կարծես նրա դուստրն էր։
քեզ հանձնեցի քո տիրոջ՝ Սավուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տվեցի Իսրայելն ու Հուդայի երկիրը, և եթե դրանք քիչ ես համարում, կարող էի ավելին անել”։
Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։