Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ18 Երբ յոթերորդ օրը մանուկը մեռավ, ծառաները վախենում էին Դավթին հայտնել, որ մանուկը մեռավ, քանի որ ասում էին. «Մանուկը քանի դեռ կենդանի էր, խոսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց։ Հիմա ինչպե՞ս ասենք, թե մանուկը մեռավ։ Նա չարիք կգործի»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ18 Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։ Տես գլուխը |