Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։
Դավիթն ու նրա մարդիկ ելնում ու հարձակվում էին գեսերացիների, գիզերացիների ու ամաղեկացիների վրա, որոնք բնակվում էին Գեղամսուրի պարսպապատ ապահով քաղաքներից մինչև Եգիպտոս։
Դավիթը նրանց վրա հարձակվեց և Արուսյակի երևալուց մինչև երեկո ու մյուս օրը կոտորեց նրանց այնպես, որ ոչ մի տղամարդ չփրկվեց։ Միայն չորս հարյուր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։