Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։
Եղիսեեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը և նրա հեծյալը»։ Եվ այլևս չտեսավ նրան։ Եղիսեեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։