24 Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և անսա՛ իմ բերանի խոսքերին։
24 Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։
Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը,
Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն,
Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.
Իմ որդյակնե՛ր, որոնց համար վերստին երկունքի ցավերի մեջ եմ, մինչև որ Քրիստոսը կերպավորվի ձեր մեջ։
Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին, Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։
Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։