Արդ, որդյա՛կ, արա՛, ինչ որ պատվիրում եմ քեզ, և կփրկվես, որովհետև չար մարդկանց ձեռքն ընկար բարեկամիդ համար։ Արդ, գոտեպնդվի՛ր և մի՛ հուսալքվիր և նույնը հորդորի՛ր քո բարեկամին, որին երաշխավորեցիր։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանն ու ջրերը խառնում. ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր՝ հիվանդությունից նշան անգամ չպահելով։