10 Մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքերդ կրծքիդ ծալես,
10 Մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռք ձեռքի դրած պառկես,
Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, քննի՛ր նրա ընթացքը և նրանից ավելի իմաստո՛ւն եղիր.
Ո՛վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկած մնաս կամ ե՞րբ պիտի արթնանաս։
Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։
Մի՛ սիրիր չար խոսել, որպեսզի չկործանվես. բա՛ց աչքերդ և հագեցի՛ր հացով։
քանզի շվայտն ու ցոփը պիտի աղքատանան, և քնկոտը քուրձ պիտի հագնի։
Հիմարը ձեռքերը ծալած նստում և ինքն իրեն է ուտում։