12 որպեսզի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, ապա չհոգնես։
12 Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։
Եվ դու կանցնես խաղաղության հույսով քո բոլոր ճանապարհները, և քո ոտքը չի սայթաքի։
Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։
Դու իմ ճամփան ընդարձակ կդարձնես, իմ սրունքները չսասանվեցին։
Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։
Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։
Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։
Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն,