ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։
Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 44(45).6-7)։
Հովնաթանը, Դավթի մասին նպաստավոր խոսքեր ասելով իր հորը՝ Սավուղին, ավելացրեց. «Թող արքան իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի, քանի որ նա ոչ մի մեղք չի գործել քո դեմ։ Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել։