Սակայն կասկածողն ու արհամարհողն ամբարտավան մարդ է և ոչինչ ավարտին չի հասցնի, ով իր անձն ընդարձակեց դժոխքի պես և անհագ եղավ, ինչպես մահը, իր մոտ հավաքեց բոլոր հեթանոսներին և իր մեջ կամփոփի բոլոր ժողովուրդներին։
«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։
Ադերի որդին այս պատասխան խոսքերը լսեց, երբ որ բոլոր թագավորների հետ վրաններում գինարբուքի մեջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարե՛ք»։ Եվ քաղաքը պաշարեցին։