16 Գեղեցիկ արտ տեսնելիս՝ գնում է այն և իր ձեռքի աշխատանքով մշակում է իր հողը։
16 Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։
Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։
Արթնանում արշալույսին, կերակուր է տալիս տնեցիներին և գործ՝ նաժիշտներին։
Մեջքին պինդ գոտի կապած՝ բազուկները գործի մեջ է դնում
Իմ այգին իմ առաջ է. հազարներ՝ Սողոմոնին և երկու հարյուր՝ պահապաններին, որ պահում են պտուղը նրա։
«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
Երբ կինը գնում էր, խորհուրդ արեց Գոդոնիելի հետ և ասաց. «Իմ հորից ագարակ ուզեմ», և ձայն տվեց էշի վրայից։ Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ եղավ քեզ»։