14 Քանզի այն ավելի թանկ արժե, քան ոսկու և արծաթի գանձերը։
14 Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։
Իմաստությունը ավելի ցանկալի է, քան ոսկին, Զգոնությունը ավելի ցանկալի է, քան արծաթը։
և եթե փնտրես այն իբրև ընտիր արծաթ և իբրև գանձ փնտրես այն,
Լավ է ի՛նձ ստանալ, քան ոսկի և անգին քարեր, և ի՛մ արդյունքը, քան ոսկի և ընտիր արծաթ։
Իմաստությունը ժառանգության հետ լավ է և առավելություն՝ արեգակը տեսնողների համար։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։