Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 29:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Անօրեն մարդիկ քաղաքը մատնում են հրո ճարակի, իսկ իմաստունները վանում են բարկությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ծաղր անող մարդիկ քաղաք կբռնկեցնեն, բայց իմաստունները բարկությունը կկասեցնեն։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 29:8
19 Խաչաձեւ Հղումներ  

Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։


Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։


Թագավորի սրտմտությունը մահվան հրեշտակ է, բայց իմաստունը մեղմում է այն։


Իմաստունը դատում է ազգերին, իսկ անզգամը ծաղրելի է դառնում իր բարկության մեջ և չի ակնածում։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, բարկության ժամանակ իմ առջև հոժարակամ կանգներ, որպեսզի չջնջեի նրանց, բայց չգտա։


«Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ