Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 24:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Եթե այդպես անես, ապա պիտի գա քո աղքատությունը իբրև ճամփորդ, և կարիքը՝ իբրև արագավազ սուրհանդակ։ (1) Որդին, որ զգուշանում է խոսքից, կորստյան չի մատնվի, քանզի նա խնամքով է ընդունում այն։ (2) Թագավորի լեզվից ոչ մի սուտ խոսք թող դուրս չգա. ո՛չ իսկ խաբեություն։ (3) Թագավորի լեզուն սուր սուսեր է, ոչ թե մարմնեղեն, ով որ նրան մատնվի, կխորտակվի։ (4) Եթե նրա բարկությունը բորբոքվի, մարդկանց կկործանի հոդերով հանդերձ, կփշրի մարդկանց ոսկորները և իբրև բոց կայրի, և արծիվների բույների մեջ լեշի պես կլինեն։ (5) Երկնչի՛ր իմ խոսքերից, որդյա՛կ, և երբ դրանք ընդունես, զգույշ կլինես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես, և քո թշվառությունը՝ վահանակիր մարդու պես։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 24:34
8 Խաչաձեւ Հղումներ  

Ծույլ ձեռքերը աղքատություն են բերում, ժրաջանների ձեռքերը՝ հարստություն։


Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի մնա, իսկ ժրաջան ձեռքը լուծում կգտնի։


Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։


Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՜վ վատ, ե՞րբ պիտի քնից արթնանաս։ Մի քիչ ննջես, մի քիչ նիրհես, մի քիչ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ։


Սողոմոնի առակներից, որոնք օրինակել են Հուդայի արքա Եզեկիայի բարեկամները։


Ով մշակում է իր հողը, կհագենա հացով, իսկ ով դատարկաբանների հետևից է գնում, անտուն կմնա։


Մի քիչ ննջես, մի քիչ նստես, մի քիչ նիրհես, մի քիչ ձեռքերդ կրծքիդ ծալես,


Այնուհետև չար ուղևորի պես աղքատությունը կհասնի քո վրա, և կարիքը՝ ժիր սուրհանդակի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ