Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 24:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ամբարիշտին արդար ասողը ժողովուրդների անեծքին պիտի արժանանա և ազգերի կողմից ատելի պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 24:24
11 Խաչաձեւ Հղումներ  

Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։


Ովքեր անիրավին համարում են արդար և արդարին՝ անիրավ, պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։


Աղքատներին տվողը չի՛ աղքատանա, իսկ ով իր աչքը շրջում է նրանցից, շատ բանի կարոտ կմնա։


Ծառային մի՛ մատնիր իր տիրոջ ձեռքը, որ բնավ չանիծի քեզ, և դու չապականվես։


Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, ովքեր դառը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառը։


ովքեր կաշառքի համար արդարացնում են ամբարիշտին և արդարի իրավունքն են գողանում։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ