11 Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, փրկագնի՛ր մահապարտներին և մի՛ խնայիր։
11 Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։
Քո ժողովրդի դեմ խորամանկություն մտածեցին. Խորհեցին քո խնամարկյալների դեմ
Անիրավների ծնոտը ջարդում, հափշտակվածը խլում էի ես նրանց ժանիքից։
Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։
Իսկ բոլոր հույները, ժողովրդապետ Սոսթենեսին բռնելով, ատյանի առաջ ծեծում էին, և Գաղիոնը բնավ չէր մտահոգվում։
Քո աթոռը հաստատված է Արդարության և իրավունքի վրա. Ողորմությունն ու ճշմարտությունը Քո երեսի առջևից պիտի ընթանան։
Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։