Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 22:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եվ եթե դրանք պահես քո սրտում, և մնան շուրթերիդ վրա, ուրախ կլինես,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 22:18
23 Խաչաձեւ Հղումներ  

քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։


և երբ իմաստությունը գա մտքիդ մեջ, և գիտությունը քո անձին բարի համարես,


Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։


Արդարների շուրթերը ճանաչում են բարձրերին, իսկ անմիտները պիտի կործանվեն կարիքից։


ունկնդրե՛ք ինձ. պարկեշտ խոսքեր պիտի բարբառեմ, և իմ շուրթերից ուղիղ խոսքեր պիտի բխեցնեմ,


Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։


Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։


Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։


Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։


Ում շուրթերից իմաստություն է բխում, գավազանի նման հարվածում է անմիտին։


Բարու ճանապարհներ են նրա ճանապարհները և նրա բոլոր շավիղները՝ խաղաղության։


Տե՛ր, պահպանի՛ր թագավորին Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


և քո հույսը Տիրոջ վրա լինի և ցույց կտա քեզ իր ճանապարհները։


Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,


և քո աղբյուրները չեն ցամաքի։ Քո սրտի մե՛ջ պահիր դրանք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ