Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 16:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Միտքը կյանքի աղբյուր է ունեցողի համար, իսկ անմիտների խրատը չար է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 16:22
16 Խաչաձեւ Հղումներ  

«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։


Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։


Իմաստունի համար օրենքը կյանքի աղբյուր է, իսկ անմիտը որոգայթի մեջ պիտի մեռնի։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։


Կյանքի աղբյուրն արդարի ձեռքում է, կորուստը կփակի ամբարիշտի բերանը։


Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։


Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։


Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։


Իմաստունների լեզուն գիտի բարին, անզգամների բերանը պատմում է չարիքներ։


Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթից։


որպեսզի ապրի քո անձը, և շնորհները լինեն քո պարանոցի վրա,


Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։


Իմաստունի սիրտը գիտե իր բերանի խոսքը, և իր շուրթերով խոհեմություն է խորհում.


Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ