ԱՆԳԵ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 Պատասխան տվեց Անգեոսը և ասաց. «Նույնպես և այս ժողովուրդը, նույնպես և այս ազգը՝ իմ առաջ,- ասում է Տերը,- նույնպես և նրանց ձեռքերի բոլոր գործերը. ինչ որ դիպչի նրանց, կպղծվի նրանց նախկին հափշտակությունների պատճառով, և կմորմոքեն իրենց չարիքների երեսից. և ատեցիք դռների առաջ հանդիմանողներին»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։ Տես գլուխը |
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։