Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՆԳԵ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 “Եթե մարդ սրբագործված միս դնի իր հագուստի քղանցքի մեջ, և իր հագուստը դիպչի հացի կամ թանի, կամ գինու, կամ յուղի, կամ որևէ կերակուրի, մի՞թե այն կսրբանա”»։ Քահանաները պատասխան տվեցին և ասացին՝ ո՛չ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 "Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։

Տես գլուխը Պատճենել




ԱՆԳԵ 2:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Հիմարնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։


Ու երբ դուրս գան արտաքին գավիթ՝ ժողովրդի մոտ, հանելու են իրենց պատմուճանները, որոնցով պաշտամունք են մատուցում, դրանք դնելու են սուրբ սենյակը և հագնելու են ուրիշ պատմուճաններ, որպեսզի ժողովրդին իրենց պատմուճաններով չսրբագործեն։


Քահանայական դասի բոլոր արուները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբությունների սրբություն զոհ է։


Յոթ օր կմաքրես և կսրբագործես զոհասեղանը, որպեսզի զոհասեղանը լինի սրբագույն։ Զոհասեղանին դիպչող ամեն ոք կսրբվի»։


Քո իրավունքները կպատմեն Հակոբին, քո օրենքները՝ Իսրայելին։ Քո զոհասեղանի վրա նրանք մշտապես խունկ պիտի ծխեն քո արդար բարկությունը մեղմելու համար։


Սատկած ճանճերն ապականում են անուշահոտ յուղերը։ Սակավ իմաստությունն ավելի հարգի է, քան մեծ, բայց անմիտ փառքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ