13 Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն։
13 Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։
Որովհետև Աստծու բոլոր գործերը արդարությամբ են, ամբարիշտը պահվում է չար օրվա համար։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։
և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։
Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը.
Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս,
Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։
Նմանվե՛ք Աստծուն՝ որպես իր սիրելի որդիներ,
Ոչ մի անիրավ բան չի դիպչի արդարին, իսկ ամբարիշտներին ծածկելու են տանջանքները։
«Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրա. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի, կանես դրա համար»։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։