Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։