Այելովթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում և Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մոտ է՝ Հեզրայելից ներքև, և տարածվում է Բեթսանից մինչև Աբելմաուլա և Մամբրալա։
Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։
Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։
Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ նրանց ժառանգության սահմանները եղան արևելքից Աստարովթը, Ադարը, մինչև Վերին Բեթորոնը և Գազերը.