Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 և նրա որդի Բեեղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։ Նա էր Ռուբենի ցեղի իշխանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:6
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աստված Իսրայելի դեմ գրգռեց Ասորեստանի արքա Փանովքի հոգին ու Սուբի արքա Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբենի ցեղին, Գադդիի ցեղին և Մանասեի կես ցեղին, տարան նրանց Քաղա ու Քաբովր, Գովզան գետի եզերքը, որտեղ մնում են մինչև այսօր։


Ասորեստանի արքա Թագղաթփաղասարն էլ հարձակվեց նրա վրա և հարվածեց նրան։


Աքազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքային՝ ասելով. «Ես քո ծառան ու քո որդին եմ։ Արի՛ և փրկի՛ր ինձ ասորիների արքայի ու Իսրայելի արքայի ձեռքից, որոնք ինձ վրա են հարձակվել»։


Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։


Գուգի որդիները՝ Բաաղ


Նրա եղբայրներն էին իրենց տոհմերով, ըստ իրենց ազգահամարի՝ իշխան Հովելը, Զաքարիան


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ