Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Առաջին ամսվա առաջին դասի գլխավորը Զաբդեելի որդի Հեզբաալն էր։ Այդ դասի մեջ կար քսանչորս հազար հոգի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Առաջին ամսին առաջին դասի գլխավորն էր Զաբդիելի որդի Հեսբաամը. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:2
4 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Դավթի զորավարների անունները. քանանացի Հեբուսթե՝ նույն ինքը՝ Ադինո ասոնացին, մեկ երրորդի հրամանատարը։ Նա միանգամից ութ հարյուր զինվոր սպանեց։


Ահա Դավթի հզոր մարդկանց թիվը. Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զորավարներից առաջինը։ Մի անգամ նա իր սուրը բարձրացրեց երեք հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։


Ահա Իսրայելի որդիները՝ իրենց թվերով. տոհմերի առաջնորդներ, հազարապետներ, հարյուրապետներ ու հաշվառում կատարող գրագիրներ, որոնք ամիս առ ամիս տարվա բոլոր ամիսներին ծառայում էին ժողովրդին արքունի բոլոր հարցերում և ելումուտի ամեն մի գործում։ Ամեն մի դասի թիվը քսանչորս հազար էր։


Առաջին ամսվա զորքի բոլոր հրամանատարների գլխավորը Փարեսի որդիներից մեկն էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ